Կոսովոյի օլիմպիական կոմիտե
Կոսովոյի Օլիմպիական կոմիտե ալբ․՝ Komiteti Olimpik i Kosovës | |
---|---|
Տեսակ | ազգային օլիմպիական կոմիտե |
Ընկերության տեսակ | Օլիմպիական կոմիտե |
Հիմնադրված է | 1992 |
Վայր | Պրիշտինա, Prishtina Municipality |
Երկիր | Կոսովո |
Տնօրեն | Բեսիմ Հասանի |
Գլխավոր անձինք | Մեհմետ Բոգուևցի |
Մայր ընկերություն | Եվրոպական օլիմպիական կոմիտեներ |
Կայք | noc-kosovo.org |
Կոսովոյի օլիմպիական Կոմիտե (ալբ․՝ Komiteti Olimpik i Kosovës, սերբ․՝ Олимпијски комитет Косова / Olimpijski komitet Kosova), ազգային օլիմպիական կոմիտե՝ ներկայացնող Կոսովոն։ Պաշտոնապես հիմնադրվել է 1992 թվականին, դարձել է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ 2014 թվականի դեկտեմբերի 9-ին[1]։
Կոսովոն 2015 թվականին մասնակցել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած Եվրոպական խաղերին, 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերին։ Մեյլինդա Կելմենդին դարձել է առաջին կոսովացի մարզիկը, որը նվաճել է մեդալ Կոսովոյի համար։ Նա 2016 թվականին դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ կանանց 52 կգ քաշային կարգում[2]։ Կոմիտեն առաջին անգամ ներկայացվել է Ձմեռային օլիմպիական խաղերում 2018 թվականին՝ Ձմեռային օլիմպիական խաղեր 2018-ի շրջանակներում[3][4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմիտեն հիմնադրվել է 1992 թվականին։ Մինչև 2014 թվականի այս երկրի մարզիկները ստիպված են եղել հանդես գալ ուրիշ երկրների դրոշների ներքո։ Հետևաբար, Ամառային Օլիմպիական խաղեր 2012-ի ընթացքում ձյուդոյիստ Մեյլինդա Կելմենդին հանդես է եկել Ալբանիայի դրոշի ներքո։ Ալբանական ծագումով կոսովոացի մարզիկները հանդես են եկել Սերբիա և Չեռնոգորիայի կամ Սերբիայի հավաքականների կազմերում։
2013 թվականին Սերբիայի և Կոսովոյի կառավարությունների միջև կնքվեց Բրուսելյան համաձայնագիր։ 2014 թվականին Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից պաշտոնապես հաստատվեց Կոսովոյի Օլիմպիական կոմիտեն, և այն դարձավ կազմակերպության լիիրավ անդամ 2014 թվականին դեկտեմբերի 9-ին։ Մինչ կոմիտեի պաշտոնական ընդունումը կոսովոացի մարզիկները մասնակցել էին Օլիմպիական խաղերին սկսած 2003 թվականից[5][6] A body known as the Special Olympics Kosovo was established to provide support for these athletes.[7]։ Կոսովոացի մարզիկները մասնակցել է 2005 թվականին Ֆրանսիայում կայացած Համաշխարհային սպորտի խաղերին[8], 2015 թվականին Ռուսաստանի Կազան քաղաքում տեղի ունեցած Համաշխարհային Ջրային սպորտի առաջնությանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «127th IOC Session comes to close in Monaco». International Olympic Committee. 2014 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին. «A day after unanimously approving Olympic Agenda 2020, the 127th IOC Session got straight back to business today in Monaco by granting full recognition to the National Olympic Committee of Kosovo.»
- ↑ MacPhail, Cameron (2016 թ․ օգոստոսի 7). «Majlinda Kelmendi makes history with victory in women's judo as Kosovo wins first ever gold medal». rio2016.com. Rio 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ GazetaExpress (2018 թ․ փետրվարի 5). «Kosovo participating Winter Olympics for the first time». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Kosovo granted provisional Olympic recognition by IOC». Reuters. 2014 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Team Kosovo». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 14-ին.
- ↑ 2007 Special Olympics World Summer Games > EE.SO Kosovo Արխիվացված 2008-09-19 Wayback Machine
- ↑ «Kosovo». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Little People of Kosova Արխիվացված 2008-04-10 Wayback Machine